Դպրոցի ստեղծման օրվանից գործում է սպորտդահլիճը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Օսեյանի ջանքերով հնարավորինս պահպանվել է սպորտային գույքը, կազմակերպվել են թեթև աթլետիկայի, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի բազմաթիվ միջդասարանական, միջդպրոցական մրցումներ: Դպրոցի աշակերտները մասնակցել են նաև համայնքային բոլոր սպորտային միջոցառումներին: Ունենք նաև Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարերի հաղթողներ, մեդալակիրներ, գավաթակիրներ.
Սաժումյան Ալիկ (ազատ ոճի ըմբշամարտ),
Սաղաթելյան Էրիկ (Ձյուդո),
Թումանյան Սերգեյ (Քիք-բոքսինգ)
և ուրիշներ:
ԴՊՐՈՑԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԸ
Պատառիկներ միջդասարանային ֆուտբոլի ամենամյա մրցաշարից