ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԴպրոցի ստեղծման օրից գործում է ռազմագիտության կաբինետը, որը հիմնավերանորոգվել է 2015 թվականին ՊՆ–ի կողմից: Դպրոցը մասնակցել է ամեն տարի կազմակերպվող "Կորյուն" ռազմամարզական խաղերին: 2014 թվականին Վազգեն Սարգսյանի հուշամրցաշարի համայնքային փուլին մասնակցելով` դպրոցի թիմը թիմային հաշվարկով գրավել է 3-րդ պատվավոր տեղը (հիմնական դպրոցների մեջ՝ 1-ին տեղը) և անցել հանրապետական փուլ՝ արժանանալով 6-րդ տեղին: Դպրոցի հիշարժան անկյուններից է Փառքի սրահը, որտեղ անց են կացվում բազմաբնույթ հայրենասիրական միջոցառումներ: ՊՆ ուժերով վերանորոգվել և կահավորվել է դպրոցի հերոս սան Արմեն Հովհաննիսյանի դասասենյակը: Արմեն Հովհաննիսյանի անվան ռազմա-հայրենասիրական կաբինետ |
Մենք սոցիալական ցանցերումԳովազդԿայքի այցելուները |
Կայքը պատրաստվել է «ՍԵԳ » վեբ-դիզայներական ընկերության կողմից © 2017 , Մոսկվա