Գրիգոր Կարապետի Բաղյան (1912-1945)(ծնվ. մարտի 31, 1912 թ․ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղ - մահ․ հոկտեմբերի 25, 1965 թ․ Գրոդնո), ԽՍՀՄ հերոս (1945 թ.), գեներալ-մայոր (1963 թ.) Խորհրդային բանակում ծառայությունն սկսել է 1941 թվականի սկզբից։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին՝ Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի համար մղված մարտերին և Ստալինգրադի ճակատամարտին։ Գլխավորել է 30-րդ հրաձգային դիվիզիայի 71-րդ գնդի մարտական գործողությունները մի շարք քաղաքների ազատագրման, Դեսնայի գետանցման և Կարպատներում մղված մարտերում։ ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել է Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ 1948 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան, իսկ 1955 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ Ծառայությունը շարունակել է որպես գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատար և ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով։ Մահացել է 1965 թվականին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Պարգևներ
Արխիվային լուսանկարներ և փաստաթղտեր |
Մենք սոցիալական ցանցերումԳովազդՕրացույցԿայքի այցելուները |
Կայքը պատրաստվել է «ՍԵԳ » վեբ-դիզայներական ընկերության կողմից © 2017 , Մոսկվա