Արմեն ՀովհաննիսյանԱյս գիշեր,ուղիղ 3 տարի առաջ, թշնամու հետ անհավասար մարտում դադարեց բաբախել մեր Արմենի սիրտը... Նա արեց .. անհնարինը...
Երբեք չենք մոռանա նրա ժպիտը,երկչոտ պատասխանները, նստարանը, որին հենվում էր ու երազում... Թող հավերժի անունդ,հերո՛ս...ես հպարտ եմ, որ գիտեի ու դասավանդել եմ քեզ: Բոլոր քո ուսուցիչներն ու ընկերներդ են հպարտ... Մենք քեզ չենք մոռացել : Այսօր դպրոցի աշակերտներին տրվեց արիության դաս,որի հերոսները դպրոցի արցախյան հերոսամարտի մեր նահատակ սաներն էին: Իսկ նորօրյա ծռերի շարքում քո՛ անունն էր ոսկե տառերով՝ մե՛ր տղա... 2017 Ուղիղ երկու տարի առաջ` հունվարի 19-ին, զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն ՀովհաննիսյանըՀերոսական մահը
Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքն ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Սովորել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպերատոր: Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել: Արմեն Հովհաննիսյանի դասարանvernagir 2018 |
Արմենի հիշատակինՑավը ճաք է տվել,
... պապանձվել է լեզուս... Պիտ լույս տայիր,տղա՛ս, Աստղդ մարեց երկնում: Հերոսացած ոգիդ Չերկնչեց դավից, Հաղթանակն իր ցնծաց, Հետո՝տնքաց ցավից... Ժամանակդ կարճ էր, Անելիքներ՝բազում, Ելի՛ր ծնկած տեղից, Մահը քեզ չի սազում: Դեռ պիտ ամրանայիր, Ճյուղեր տայիր ազգիդ, Որդիքդ տեսնեին Ամրությունը բազկիդ... Ինչ էլ ասենք՝զուր է Մորդ որդեկորույս... Դատարկ թողիր տունդ, Մնաց ճրագն անլույս... Դարձար մեկ հել ու հուշ Եվ միացար հողին, Խոնարհվու՛մ եմ,զինվո՛ր, Մատա՜ղ ես քո շիրմին: Նարինե Բալասբեկյան 22.01.2014թ. Մեր դպրոցի մեդալակիրներըՄենք սոցիալական ցանցերումԳովազդԿայքի այցելուները |
Կայքը պատրաստվել է «ՍԵԳ » վեբ-դիզայներական ընկերության կողմից © 2017 , Մոսկվա