«Էրեբունի-Երևան» 2799Երևան, քաղաք Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը:
Համաձայն ՀՀ պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: 2018 թվականին Երևանը կդառնա 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը: Միջնադարում քաղաքը ընդգրկված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում: Երևանի 2799 տոնին ` 14.10.2017թ.,
|
Մենք սոցիալական ցանցերումԳովազդԿայքի այցելուները |
Կայքը պատրաստվել է «ՍԵԳ » վեբ-դիզայներական ընկերության կողմից © 2017 , Մոսկվա