Հովհաննիսյան Անահիտ Ասքանազի Ծնվել է 1960թ.-ի հունվարի 15-ին Ազիզբեկովի շրջանի Ազիզբեկով ավանում /Վայոց ձորի մարզ/: 1966-1976թթ. սովորել է Ջերմուկ քաղաքի հ.1 միջնակարգ դպրոցում: 1977-1985թթ. աշխատել է Երևանի հատուկ գիշերօթիկ դպրոցում` որպես ավագ ջոկատավար: 1978-1984թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985թ.-ից նշանակվել է Նոր Նորք համայնքի Գրիգոր Բաղյանի անվան հ. 141 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն` արտադպրոցական - արտադասարանական աշխատանքների գծով: 2005թ.-ի փետրվարից աշխատում է նույն դպրոցում որպես գործադիր տնօրեն:
Ուսումնական գծով տնօրենի տեղակալ
Գայանե Բայաթի Հարությունյան Ծնվել է 1970 թվականի հունիսի 11-ին՝ Մուսալեռում: 1977 թվականին ընդունվել և 1987 թվականին ավարտել է Մուսալեռի հ.1 միջնակարգ դպրոցը: 1988 – 1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ –ի աշխարհագրության բաժինը: 1991 -1993 թվականներին ուսմանը զուգահեռ աշխատել է Մուսալեռի հ.1 միջնակարգ դպրոցում, 1994 – 1997 թվականներին՝ հ. 125 միջնակարգ դպրոցում, որպես աշխարհագրության ուսուցչուհի: 2007 թվականից աշխատել է Գր. Բաղյանի անվան հ. 141 հիմնական դպրոցում որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (ԴԱԿ): 2015թ.-ից աշխատում է որպես փոխտնօրեն ուսումնական գծով:
ՄԿԱ գծով փոխտնօրեն (մասնագիտացված կրթական աջակցությունների գծով)
Նարինե Ալեքսանդրի Բալասբեկյան
Ծնվել է 1963 թվականին, Երևանում: 1980 թվականին գերազանցության ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 141 դպրոցը, Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը, 1986 թվականին` Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվիչ տեխնիկայի և զուգահեռաբար նույն թվականին գերազանցության դիպլոմով` նույն հաստատության բժշկական կիբեռնետիկայի ֆակուլտետները: 1994 թվականից աշխատում է Երևանի թիվ 141 միջնակարգ դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի, 2005թ-ից` նաև որպես փոխտնօրեն դաստիարակչական աշխատանքների գծով: