Մեր 141 դպրոցի մասին1969թ. իր պատմության մատյանի առաջին մաքուր էջն է սկսել հ. 141 դպրոցը (1-ին տնօրեն Վ. Ներսիսյան):
Նրա և նրան հաջորդող տնօրեն Ն. Մկրտչյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում դպրոցը մեծ հեղինակություն է ունեցել: Ունեցել է մանկավարժական թեքումով դասարաններ և համարվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բազային դպրոց, որտեղ իրենց մանկավարժական նախավարժանքն են անցկացրել բազմաթիվ ուսանողներ: Դպրոցը նախկինում ունեցել է և այժմ էլ վերականգնել է ռուսերենի խորացված ուսուցումը: Բազմիցս մասնակցել ենք գեղարվեստական փառատոների, սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների: Դպրոցը անվանակոչվել է մեկ անգամ և կրում է Հայրենական մեծ պատերազմի հերոս, գեներալ-մայոր Գրիգոր Բաղյանի անունը: Թիվ 141 դպրոցը տվել է մոտ 6000 շրջանավարտներ: Ունենք բազմաթիվ տնտեսագետներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստի գործիչներ, սպորտսմեններ: Արվեստի և լրագրության ասպարեզում` սցենարիստ - բեմադրող Անահիտ Աղասարյան, հայլուրի հաղորդավար Նունե Ալեքսանյան, հաղորդավար Հրաչյա Մկրտչյան, երաժիշտներ` Եպրաքսիա և Առաքել Միքայելյաններ (Բեյրութի սիմֆոնիկ օրկեստրի առաջատար ջութակահարներ), Ռոստովի տարվա պատվավոր ուսուցիչ, դաշնակահար Մարգարիտ Վարոսյան, պարուսույցներ` Արթուր Զաքարյան, Մուրադ Հակոբյան, Մանվել Կարապետյան, Գագիկ և Աշոտ Սարգսյաններ և ուրիշներ: Սպորտսմեններ` Իվան Սիմոնյան, Աղաջանյան քույրեր, Մ. Կարապետյան , օդաչուներ Լ. և Ա. Մաճկալյաններ: Դպրոցի շրջանավարտներից շատերն են մասնակցել Արցախյան հերոսամարտին, որոնցից յոթ նվիրյալներ իրենց մահկանացուն են կնքել այդ պատերազմում: Նախատեսված է 960 աշակերտի համար: 40 տարվա դպրոց է, ունի գեղեցիկ և հարուստ ավանդույթներ: |
Մենք սոցիալական ցանցերումԳովազդԿայքի այցելուները |
Կայքը պատրաստվել է «ՍԵԳ » վեբ-դիզայներական ընկերության կողմից © 2017 , Մոսկվա