Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է: Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը: Այսօր մենք տոնում ենք մեր Հայակական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի 22-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության (նկատի ունեմ նաև ազգային փոքրամասնություններին) տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց նաև հասարակական ինստիտուտ է: Իմ շատ սիրելի ծառայակիցներին ու այս պահին սահմանն ու հայրենիքի անվտանգությունը հսկող զինվորին ցանկանում եմ խաղաղություն: Միտքս ավարտեմ մեծն Գարեգին Նժդեհի խոսքերով` «Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո´, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայերնիք»: