2009թ-ից Հ.141 դպրոցում գործում է համակարգչային դասասենյակը: Դպրոցը միշտ ուշադրությունը կենտրոնացրել է այդ դասասենյակի համալրմանը և պահպանմանը: Տնօրենի ջանքերով դասասենյակը ուներ նոր համակարգիչներ և 22.03.2011 թ.-ին համալրվեց ևս մեկ տասնյակով: Դասասենյակից օգտվում են դպրոցի ուսուցիչները` դրվում են բաց դասեր, տեսանյութեր, որը հնարավորություն է տալիս լավ յուրացնելու դասանյութը: Դպրոցի աշակերտները համակարգիչների օգնությամբ ձեռք են բերում բազմաթիվ ծրագրեր տիրապետելու հմտություններ և սիրով կատարում են հանձնարարականները,ինչպես նաև մասնակցում են ՏՀՏ տեխնոլոգիաների օգնությամբ դասանյութերի պատրաստմանը: