Բուժկետը գործում է դպրոցի բացման օրվանից: Այն ապահովված է համապատասխան դեղորայքով և կահավորված է համապատասխան գույքով: Բուժկետում կատարվում է աշակերտների ամենամյա սկրինինգ-թեստավորում (քաշի, հասակի, տեսողության,լսողության), ռիսկային խմբեր ունեցող աշակերտների փաստաթղթերի հաշվառում և հսկողություն: Դպրոցի բուժկետը կազմակերպում է աշակերտների առաջի բուժօգնությունը, ինչպես նաև հսկում և կարգավորում է սանիտարահիգիենիկ իրավիճակը: