Բարի գալուստ համար 141 դպրոցի կայք 1969թ. իր պատմության մատյանի առաջին մաքուր էջն է սկսել հ. 141 դպրոցը ( 1-ին տնօրեն Վ. Ներսիսյան ):
Նրա և նրան հաջորդող տնօրեն Ն. Մկրտչյանի և մանկավարժական կոլեկտիվի անմնացորդ աշխատանքի արդյունքում դպրոցը մեծ հեղինակություն է ունեցել: Ունեցել է մանկավարժական թեքումով դասարաններ և համարվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բազային դպրոց, որտեղ իրենց մանկավարժական նախավարժանքն են անցկացրել բազմաթիվ ուսանողներ: Դպրոցը նախկինում ունեցել է և այժմ էլ վերականգնել է ռուսերենի խորացված ուսուցումը:Բազմիցս մասնակցել ենք գեղարվեստական փառատոների,սպորտային միջոցառումների, օլիմպիադաների և արժանացել խրախուսանքների ու մրցանակների: Դպրոցը անվանակոչվել է մեկ անգամ և կրում է Հայրենական մեծ պատերազմի հերոս, գեներալ-մայոր Գրիգոր Բաղյանի անունը: Թիվ 141 դպրոցը տվել է մոտ 6000 շրջանավարտներ: Ունենք բազմաթիվ տնտեսագետներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստի գործիչներ, սպորտսմեններ, որոնցից առավել նշանակալից հաջողությունների են հասել տնտեսագետներ` Սերինե Նաջարյան (ավարտել է Սորբոնի համալսարանը և պատասխանատու աշխատող է Լոնդոնի բանկային համակարգում ), Վահրամ Ղուշչյան (աշխատում է էկոնոմիկայի նախարարությունում, որպես փոխնախարար), Մարինե Ղուշչյան (ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը, աշխատում է ԱՄՆ-ում ՙՍԵՖՈՒԵՅ՚ առևտրական կազմակերպությունում որպես տնօրեն), Արմեն Գորոյան (աշխատում է Գլազգոյի համալսարանում որպես տնտեսագետ-դասախոս և Լոնդոնի բանկերից մեկում որպես ռիսկի մենեջեր), Գարիկ Գալստյան (աշխատում է Լիլի համալսարանում որպես ավագ դասախոս), Սեդրակ Ղուշչյան (աշխատում է հարկային վարչությունում որպես պետի տեղակալ): Ունենք համաշխարհային բանկում աշխատող բազմաթիվ տնտեսագետներ` Գ. Թառումյան, Մ. Բալայան, Ս. Մանուկյան, Փ. Ղուկասյան, Շ. Մկրտչյանը, Հ. Մաղաքյան և այլն, բիզնեսի ասպարեզում` Ս. Չիլինգարյան, Մ. Զոհրաբյան, Ա. Հայրապետյան, Ս. Գևորգյան (Ռուսաստանի դաշնությունում), ԾԻԳ վարչությունում պատասխանատու աշխատակիցներ` Ս. Մկրտչյան և Հ. Մաղաքյան: Պաշտպանության և ներքին գործերի նախարարությունում` Գ. Բաղդասարյան, Գ. Թադևոսյան, Ն. Տեփոյան, Ս. Մարգարյան և այլն: Արվեստի և լրագրության ասպարեզում` սցենարիստ - բեմադրող Անահիտ Աղասարյան, հայլուրի հաղորդավար Նունե Ալեքսանյան, հաղորդավար Հրաչյա Մկրտչյան, երաժիշտներ` Եպրաքսիա և Առաքել Միքայելյաններ (Բեյրութի սիմֆոնիկ օրկեստրի առաջատար ջութակահարներ), Ռոստովի տարվա պատվավոր ուսուցիչ, դաշնակահար Մարգարիտ Վարոսյան, պարուսույցներ` Արթուր Զաքարյան, Մուրադ Հակոբյան, Մանվել Կարապետյան, Գագիկ և Աշոտ Սարգսյաններ և ուրիշներ: Սպորտսմեններ` Իվան Սիմոնյան, Աղաջանյան քույրեր, Մ. Կարապետյան , օդաչուներ Լ. և Ա. Մաճկալյաններ: Դպրոցի շրջանավարտներից շատերն են մասնակցել Արցախյան հերոսամարտին, որոնցից յոթ նվիրյալներ իրենց մահկանացուն են կնքել այդ պատերազմում: Նախատեսված է 960 աշակերտի համար: 40 տարվա դպրոց է, ունի գեղեցիկ և հարուստ ավանդույթներ: /2009թ./ |
Մենք սոցիալական ցանցերումԳովազդwww.frunzik.comԿայքի այցելուները |
Կայքը պատրաստվել է «ՍԵԳ » վեբ-դիզայներական ընկերության կողմից © 2017 , Մոսկվա